HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքում արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 23%-ով

2010թ.-ին Հայաստանի հարավային մարզի արդյունաբերական ձեռնարկույթուններում թողարկված արտադրանքի ծավալները, նախնական տվյալների համաձայն, ընթացիկ գներով կազմել է շուրջ 146.0 մլրդ դրամ: 2009թ.-ի համեմատ այս ոլորտում աճը կազմել է  մոտ 23 %:  Իրացվել է ավելի քան 140.0 մլրդ  դրամի պատրաստի արտադրանք, որից 145.0 մլն դրամի արտադրանքն իրացվել է ԱՊՀ երկրներում, այլ երկրներում՝ 62.0 մլրդ.դրամ:  2010թ.-ին ԱՊՀ երկրներում իրացված արտադրանքի ծավալը 2009թ.-ի համեմատ ավելացել է շուրջ  4 անգամ: Առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է, որն ապահովել է մարզի արդյունաբերական արտադրանքի առյուծի բաժինը` ընդհանուր ծավալի ավելի քան 90 %-ը: 2010 թվականին հանրապետությունում թողարկված արդյունաբերական  արտադրանքի շուրջ 18.2%-ը բաժին է  ընկել  Սյունիքի մարզի  արդյունաբերական  կազմակերպություններին: Իսկ մարզի արդյունաբերական արտադրանքի  ծավալի շուրջ 83.1%-ը բաժին է ընկնում Կապանի, 14.3%-ը` Մեղրիի, 1.8%-ը` Գորիսի, իսկ  0.8%-ը` Սիսիանի տարածաշրջաններին: 2010 թվականին աճ է նկատվել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրույթան ոլորտում, մարզում արտադրվել է մոտ 1370.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը 2009թ.-ի համեմատ 18 %-ով ավելի է:  Արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է հանրապետությունում թողարկված էլեկտրաէներգիայի շուրջ 23 %-ը, հիդրոէլեկտրակայաններում  արտադրվածի ավելի քան 50.0%-ը: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter