Ծառուկյանը հայտարարությու՞ն կանի
Այսօր Սերժ Սարգսյանը գնալու է մարզահամերգային համալիր` ԲՀԿ համագումարին, ու նրան ԲՀԿ-ականները ծափերով են ընդունելու: Ինչ խոսք, դրանք ավելի բարձր չեն հնչի, քան իրենց առաջնորդին ուղղված ծափերը: Երեկ սպասվում էր, որ կոալիցիոն նիստում ստորագրվելու է նոր հուշագիրը, սակայն օրվա վերջում պարզվեց, որ որեւէ բան չի ստորագրվելու, պայմանավորվել են, որ համագումարում Ծառուկյանն ինչ-որ հայտարարություն կանի: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպումը: Ընդ որում` Սարգսյանն այցելել է Քոչարյանի գրասենյակ` «Էրեբունի պլազա», որտեղ էլ կայացել է վճռորոշ խոսակցությունը եւ ձեռք բերվել վերոնշյալ պայմանավորվածությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել