
Հայրենի իշխանությունները երեւի ծանր են տանում թունիսյան եւ եգիպտական հեղափոխությունների հաջողությունը. նրանք ոչ միայն հեռուստաընկերություններին եւ «ազատ, բայց պատասխանատու» մնացյալ լրատվամիջոցներին են հրահանգել հնարավորինս շրջանցել, կիսատ-պռատ անդրադառնալ արաբական թեմային, այլեւ անցել են ինտերնետային վերահսկման:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` մասնավորապես ամբողջովին վերահսկվում է ֆեյսբուքյան տիրույթը` «հեղափոխություն» բառի հետ առնչվող բոլոր քննարկումները, հաղորդագրությունները եւ վերլուծությունները անմիջապես արձանագրվում են, իսկ դրանց հեղինակները դասվում են «հանրապետության պոտենցիալ թշնամիների» շարքը, մոտավորապես վաղ սովետական շրջանի «տրոցկիստի» եւ «ճապոնական լրտեսի» կարգավիճակով: Նկատենք, որ այս գրաքննությունը մի ավելորդ անգամ հաստատում է, որ բոլոր բռնակալական ռեժիմները` մոնղոլ-թաթարական, արաբական, իրանական, թե հայկական, իրար նման են: «Ֆեյսբուքի» մասով էլ պետք է հիասթափեցնենք` «ֆեյսբուքյան» ծագումով արաբական հեղափոխությունները թափ առան հենց հատուկ ծառայությունների` «Ֆեյսբուք» սողոսկելուց եւ լրտեսելուց հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել