HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրաստվում են

«Ադրբեջանը լուրջ նախապատրաստություն է տեսնում իր տարածքները օկուպացիայից ազատելու ուղղությամբ: Նման իրավիճակում բոլոր պետություններն էլ այդպես կվարվեին: Ոչ ոք դրա համար չի կարող դատապարտել Ադրբեջանին»: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Համանախագահները երեկ հանդիպել են նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ուշագրավ է, որ հանդիպումների ավարտից հետո համանախագահները տարածել են հայտարարություն, որում նշվում է, թե «ժամանակն է վճռական գործողությունների անցնել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը հասնելու համար»: Համանախագահները կողմերին կոչ ն արել խաղաղ կարգավորման հասնելու համար նոր առաջընթացի հասնել, ինչը հնարավորություն կտա անցնել հաջորդ փուլին: Կողմերին նաեւ կոչ է արվել հանդես բերել զսպվածություն, այդ թվում` հրապարակային հայտարարություններ անելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter