Հրդեհ ` ասֆալտի գործարանում
Հոկտեմբերի 4-ին`ժամը 03.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ասֆալտի գործարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 03.49-ին: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Ա.Պողոսյանին պատկանող ասֆալտի գործարանում այրվել է 20 քմ մակերեսով մազութ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել