HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուք իրանց կերն եք ուտում, ինչի՞ իրանք չպետք է ուտեն ձերը

Ի՞նչ է պետք կենդանուն ապրելու համար` սնվել: Ի՞նչ է պետք սնվելու համար` սնունդ: Ի՞նչ անել, եթե քո սնունդը զենքով ձյաձյաները արդեն եկել տարել են, որ իրանց տղամարդ զգան, ու դու մնացել ես սոված, ու ապրել է պետք, ձագերիդ կերակրել է պետք: Իհարկե, պետք է մի բան անել... հո չե՞ս մահանալու: Իսկ մեր կառավարությունը, որը, ինչպես միշտ, որպես հարցի լավագույն լուծում տեսնում է ՄԱՀԸ, ամեն սպանված գայլի համար «պարգևատրում է» 100.000 դրամ: Գայլերը իրականում խանգարում են ոչ թե գյուղացիներին, այլ հենց կառավարությանը, որովհետև ցույց են տալիս, թե ինչ անհուսալի վիճակ է արդեն անտառներում, ինչ աստիճանի են պակասել վայրի կենդանիները, որ գայլի նման զգույշ ու իտելեկտուալ կեդանին, որին գրեթե անհնար է որսալ, իրա կյանքը վտանգելով, իջնում է գյուղերը, որ գոյատևի. ուրիշ այլընտրաք չկա արդեն: Այ էդ աստիճանի ողբերգական վիճակ է մեր անտառներում: Գայլերը խանգարում են կառավարության որսի բիզնեսին... Անտառում այլևս բնական սանիտարներ պետք չեն, մեր դարի սանիտարները զենքով են... մինչև ե՞րբ... Մինչը ե՞րբ պիտի բոլորս պատասխան տանք մեկս մյուսի արարքների համար: Մինչը ե՞րբ պիտի գայլերը պատասխան տան որսորդների «որպես տղամարդ» ինքնահաստատման համար: Միչև ե՞րբ պիտի ձեր երեխաները պատասխան տան ձեր ամեն մի սպանած գայլի համար: Միչև ե՞րբ պիտի ՄԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ: Դուք, ԲնԱվիրման նախարարության պեչատին տիրապետող որոշում կայացնողներ, քանի՞ կյանք եք ստեղծել, որ այդքան հեշտությամբ վերացնելու թույլատվություն եք տալիս: Ես ինքս յուրաքանչյուրիդ կպարգևատրեմ 1.000.000 դրամ ամեն հատիկ գայլի, լորի, աղվեսի, եղնիկի կյանք ստեղծելու համար: Իսկ եթե չեք կարում ստեղծեք, գոնե ՊԱՀՊԱՆԵՔ ... դա ձեր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է: Երկրագունդը մարմին է մսից ու արյունից, ու ինքն էլ համբերություն ունի... Օվսաննա Հովսեփյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter