HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Հրանտ Մաթեւոսյանի հուշաքար-աղբյուրը

Հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր` գրողի ծննդյան օրը, Երևանի նրա բնակարանի առջև, բացվել է հուշաքար-աղբյուր: Միջոցառմանը մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հրանտ Մաթևոսյանի կրտսեր թոռնուհու հետ վարչապետը բացել է հուշաքար-աղբյուրը, որի հեղինակն է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի դասախոս, քանդակագործ Տիգրան Բարսեղյանը: Միջոցառմանը մասնակցում էին Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, գրչակից ընկերները, մտավորականներ, մշակույթի գործիչներ: Հուշաքարի բացման ընթացքում ելույթ են ունեցել նաև Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի սաները: Հանդիսավոր արարողության ընթացքում խոսքով հանդես են եկել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ով նշել է, որ արդեն 5 տարի է, ինչ ՀՀ կառավարությունը և Գրողների միությունը համատեղ սահմանել են «Հրանտ Մաթևոսյան» մրցանակ: Այս տարի այն շնորհվել է գրող Ֆելիքս Մելոյանին, ով մեծ վաստակ է ունեցել մեծանուն գրողի ստեղծագործությունների առավել հանրահռչակման գործում: Կառավարության ղեկավարն անձամբ է հանձնել մրցանակը: Միջոցառումից հետո Տիգրան Սարգսյանը այցելել է Հրանտ Մաթևոսյանի բնակարան և շնորհավորել գրողի հարազատներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter