HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեց Տավուշի մարզի զարգացման ծրագրի կատարման ընթացքը

Տավուշի մարզպետարանում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր անցկացված խորհրդակցությանը քննարկվեց «ՀՀ Տավուշի մարզի 2009-2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի» կատարման ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՏԿ նախարարության եւ մարզպետարանի ղեկավար կազմը:  Ներկայացվեցին ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված խնդիրները: Զեկուցվեց, որ մարզի զարգացման ծրագրով 2010թ. իրականացվել են 6,5 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր` նախատեսված 5,5 մլրդ դրամի դիմաց:  Ծրագրի կատարման ընթացքն ընդհանուր առմամբ բավարար համարվեց: Փոխվարչապետը նշեց, որ Տավուշի եւ Գեղարքունիքի զարգացման ծրագրերը նամանատիպ առաջին ծրագրերն են, որոնք կավարտվեն այս տարի, եւ դրանց իրականացման փորձը հաշվի կառնվի ինչպես նոր ծրագրերի մշակման, այնպես էլ ընթացքում գտնվողների իրականացման գործընթացում: Խորհրդակցությանն անդարադարձ եղավ անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացի պատշաճ իրականացամանը: Ներկայացվեց նաեւ համայնքների 2011 թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ: Նշվեց, որ այն համայնքներում, որոնց բյուջեներում ամբողջությամբ չեն արտացոլվել սեփական եկամուտների բազային ցուցանիշները, ինչպես նաեւ պլանային ցուցանիշներն ավելի պակաս են, քան նախորդ տարի, բյուջեների վերանայման խնդիր կառաջանա: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց առաջարկել նմանատիպ բյուջեներ ունեցող համայքների ղեկավարներին վերանայել դրանք` ներառելով սեփական եկամուտների բազային ցուցանիշները ողջ ծավալով եւ ապահովել նախորդ տարվա պլանային մակարդակը: Քննարկվեցին նաեւ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող եւ այլ հարցեր: Ա. Գեւրոգյանը մարզպետ Ա. Ղուլարյանի եւ Իջեւանի քաղաքապետ Վ. Ներսիսյանի հետ քննարկեց նաեւ Իջեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը: Համայնքի ղեկավարին առաջարկվեց սահմանաված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին` գործող օրենսդրության շրջանակում ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար: Փոխվարչապետն այցն ավարտեց Հաղարծին համայնքում, որտեղ ծանոթացավ ՏԻՄ-երի կողմից զինապարտների հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաեւ համայնքային գրքերի (որոնցում գրանցվում են ընտանիքների կազմի եւ գյուղացիական տնտեսությունների մասին տվյալները) վարման ընթացքին: Ա. Գեւորգյանին ներկայացվեցին նաեւ համայնքային գույքի եւ հողի բազաների վարման էլեկտրոնային եւ համայնքային ավտոմատացված տեղեկատվական համակարգերը: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter