Արձակվել է ավելի քան 700 կրակոց
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:
Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խախտումների` անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում, բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններ:
Չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել