HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաֆիզիկոսների եւ սեյսմաբանների միջազգային գիտաժողով` Գյումրիում

Այսօր Գյումրիում իր աշխատանքները կսկսի «Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը` նվիրված  ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի 50 ամյակին: Գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից ժամանած գիտնականներ: Կքննարկվեն երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության գիտական և կիրառական հիմնախնդիրները, «ՀՀ սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսնված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների» ծրագրի իրականացման խնդիրները:

Շնորհիվ ակադեմիկոս Ա.Նազարովի անցյալ դարի 60-70-ական թվականներին երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը ձեռք բերեց համընդհանուր ճանաչում, իսկ որոշ գիտական ուղղությունների գծով նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների շրջանում դարձավ գլխավոր գիտական կազմակերպություն:

ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի վերջին շրջանի կարևոր գիտական ձեռքբերումներից են ՀՀ տարածքի 1:200 000 մասշտաբի երկրակեղևի եռաչափ կառուցվածքադինամիկ մոդելի ստեղծումը, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ուղղությամբ կատարված գիտամեթոդական և կիրառական հետազոտությունները, այդ թվում` արդեն իսկ կազմված ՀՀ տարածքի սեյսմիկ գոտիավորման 1:200 000 մասշտաբի որակապես նոր տիպի քարտեզը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը հայտնում է, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 7-ը: 

Լուս.` www.mes.am-ից

Մեկնաբանություններ (1)

Գոհար Արշակյան, զինվորի մայր
Ի սրտե շնորհավորում եմ հարազատ հիմնարկիս /այտեղ եմ սկսել իմ աշխատանքային գործունեությունը ԵՊՀ -ից հետո/ կեսդարյա հոբելյանի առթիվ, ցանկանում եմ գիտական նորանոր բարձունքների նվաճում` առանց ստորգետնյա ցնցումների, առանց փլուզումների, սողանքների ու արտակարգ դեպքերի...թող ֆինանսավորվեն Ձեր բոլոր թեմաները և հետազոտությունները լինեն ավելի հաճախ լաբորատորիաներում , քան աղետի գոտում... Խորապես ցավում եմ, որ մեր ինստիտուտի Գեոմեխանիկայի լաբորատորիան, որ զվաղվում էր սողանքների ուսումնասիրությամբ, փակվեց 1995 թ. մայիսին ոչ գիտակ, կարճատես ֆինանսիստների կողմից...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter