Ավտովթար Երևանում. մեկ զոհ և վիրավորներ
Նախօրեին` ժամը 23:30-ի սահմաններում, Հալաբյան փողոցում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել «Սամանդ», «ՎԱԶ 2107» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքնաները:
Արդյունքում «Սամանդ»-ի վարորդը՝ 40-ամյա Լևիկ Առաքելյանը, մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 39-ամյա Արտյոմ Խաչատրյանը, «Տոյոտա Քեմրիի» վարորդ, 52-ամյա Վարդան Համբարձումյանը և ուղեւոր, 22-ամյա Արա Համբարձումյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել