HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի երգը հայտնի կդառնա փետրվարի 26-ին

Փետրվարի 26-ին` ժամը 21:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի երգի ընտրությունը: Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 70 երգից ընտրել է լավագույն 4-ը: Ուղիղ եթերում կներկայացվեն Վահրամ Պետրոսյանի (Հայաստան), Մարտին Կեսիցիի (Գերմանիա), Ապրիկոտայի (Հայաստան) և Դեր Հովայի (Հայաստան) ստեղծագործությունները: «Եվրատեսիլ 2011»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնում է, որ այս տարվա մրցույթի Հայաստանի երգը կընտրվի հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերությամբ: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Դուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Էմմին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter