Վթար` Երեւան-Սեւան ճանապարհին
Երեկ` ժամը 18-ի սահմաններում, ճանապարհային պատահար է տեղի ունեցել Երեւան-Սեւան մայրուղու վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շաշմշյանի փոխանցմամբ` ըստ նախնական տվյալների` 05 ՍՏ 066 համարանիշով «Տոյոտա-RAV-4»-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան ու, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել է:
Վարորդը` 29-ամյա երեւանցի Արամ Հովհաննիսյանը, եւ ուղեւորները` 25-ամյա Ստեփան Կարապետյանը, 24-ամյա Արթուր Եղիազարյանը եւ 25-ամյա Վլադիմիր Անթաշյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի շրջանային հիվանդանոց: Նրանցից երկուսն այնուհետ տեղափոխվել են Երեւանի հիվանդանոց:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել