Հրազդանում «ԿամԱԶ» է շրջվել
Հրազդանի Միկրոշրջան թաղամասում այսօր` ժամը 16-ի սահամններում, շրջվել է ցեմենտ փոխադրող «ԿամԱԶ» մեքենան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` 36 ԼՏ 083 համարանիշի բեռնատարի վարորդ, վանաձորցի 54-ամյա Սարգիս Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք քննչական-փորձարարական աշխատանքներ է կատարել վթարի տեղում: Մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել