HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճանաչիր քո երկիրը» ՀԿ-ն միանում է Ջերմուկի ձեռնարկատերերին ուղղված` Գնդեվանքը փրկելու խնդրանքին

«Ճանաչիր քո երկիրը» հասարակական կազմակերպությունը միանում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` Ջերմուկի հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին ուղղված` Գնդեվանքի փրկության հարցում միավորվելու խնդրանքին և սպասում նրանց պատասխանին:

Այս տարվա հունիսի 12-ին կազմակերպության անդամները «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում այցելել էին Գնդեվանք և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից: Այդ ժամանակ կազմակերպության անդամները մամուլում ահազանգել էին նաև սրբավայրի բարձիթողի վիճակի մասին, ինչը, սակայն, որևէ արձագանքի չէր արժանացել:

Հուսով ենք, որ Ջերմուկի ձեռնարկատերերին ուղղված խնդրանքն անպատասխան չի մնա, և Գնդեվանքը կփրկվի կործանումից:

«Ճանաչիր քո երկիրը» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter