HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

24 իրանցի դատապարտյալ Հայաստանից տեղափոխվել է հայրենիք

Իրանի Իսլամական Հանրապետության խնդրանքով և Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորմամբ` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի 24 դատապարտյալ տեղափոխվել է Իրան` այնտեղ պատժի հետագա կրումն իրականացնելու նպատակով: Մինչ այդ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր ավելի քան 70 դատապարտյալ ԻԻՀ քաղաքացի: Ներկայումս ՀՀ և ԻԻՀ կառավարությունները բանակցություններ են վարում դատապարտված անձանց` պատժի հետագա կրելու, փոխանցելու վերաբերյալ պայմանագիր ստորագրելու վերաբերյալ: Առաջիկայում կողմերը կստորագրեն համապատասխան պայմանագիրը: Ընդհանուր առմամբ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է օտարերկրյա ավելի քան 200 քաղաքացի: ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ` արտաքին գործերի նախարարության և համապատասխան դեսպանությունների հետ աշխատանքներ են տարվում օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պահվող օտարերկրյա քաղաքացիների պատժի հետագա կրման վերաբերյալ` իրենց քաղաքացիության երկրներ տեղափոխելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter