HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԿ-ն կոչ է անում ձայն բարձրացնել հօգուտ «Հայկական ժամանակի»

Ս.թ. փետրվարի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը, մասամբ բավարարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ԱԺ մի խումբ պատգամավորների հայցը և թերթին ֆինանսական մեծ փոխհատուցում պարտադրելով, մեկ ավելորդ անգամ ևս ապացուցում է, որ դատարանները Հայաստանում ընդամենը իշխանության ձեռքի գործիք են, իսկ իշխանությունն էլ փորձում է լռեցնել ազատ տպագիր մամուլը` նմանեցնելով այն տարիներ շարունակ ձեռնասուն դարձած, անդեմ ու անորակ հեռուստաեթերին: «Հայկական ժամանակն», ընդամենն իր աղբյուրին հղում անելով, «վիրավորված» պատգամավորների մասին տեղեկատվություն էր տարածել: Ավելին, տեղեկատվության աղբյուր հանդիսացող անձը բազմիցս հրապարակավ հայտարարել է պարզաբանումներ տալու իր պատրաստակամության մասին, բայց դատարանը, իր առաջ իշխանությանն անհաճո թերթին պատժելու հանձնարարություն ունենալով, կայացրեց պահանջվող վճիռը: ՀՀ իշխանությունը, ելնելով իր բնույթից, չի կարողանում հանդուրժել ազատ խոսք ու ամեն ինչ արել ու անելու է այն ճնշելու համար: «Իրավունքի և ազատությոան կենտրոն» ՀԿ-ն համարում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ կայացված այս դատավճիռն իրականում դատավճիռ է հայաստանյան յուրաքանչյուր ազատ թերթի ու լրատվամիջոցի դեմ, և կոչ է անում ՀՀ-ում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, ՀՀ քաղքացիներին, անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախապատվություններից, իրենց ձայնը բարձրացնել հօգուտ «Հայկական ժամանակի»` դրանով պաշտպանելով Հայաստանում ազատ մամուլի ու ազատ խոսքի գոյության իրավունքը: «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter