
Ըստ մեր տեղեկությունների` օրերս, երբ Տիգրան Կարապետյանը մեկնել է Գյումրի` օժանդակելու եւ աջակցելու վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների բողոքի ակցիային, բավականին հետաքրքիր օր է անցկացրել: Բանն այն է, որ աջակցման ակցիայից հետո Տիգրան Կարապետյանին հյուրասիրության է հրավիրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Տիգրան Կարապետյանը, բնականաբար, ընդունել է քաղաքապետի առաջարկը, եւ, նրանք միասին կերուխում են արել այն ժամանակ, երբ վարորդները շարունակել են իրենց բողոքի ակցիան` մեղադրանքներ հնչեցնելով Սերժ Սարգսյանի եւ նրան սպասարկող կլանի, այդ թվում` Վարդան Ղուկասյանի հասցեին: Ի դեպ`Տիգրան Կարապետիչը փախել է բողոքի ակցիայից հենց այն պահին, երբ վարորդները սկսել են անպատվել Սերժ Սարգսյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել