Ազատիկին ստորագրությունով բաց են թողել
Քիչ առաջ Ոստիկանության Երեւանի ձերբակալվածների պահման վայրից «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն, Երրորդմասցի Ազատիկ մականունով Ազատ Տոնոյանի ընկերոջը` Արմեն Հակոբյանին: Վերջինս նախկինում դատապարտվել է «Խուլիգանության» համար: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
ՌԴ քաղաքացի, 46-ամյա Տոնոյանին ու նրա ընկերներին` 28-ամյա Արմեն Հակոբյանին եւ 25-ամյա Կամո Գեւորգյանին, փետրվարի 12-ին Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել «Մարիոթ» հյուրանոցից: Արմենի մոտ հայտնաբերվել է «Սմիթ Վեսսոն» ատրճանակ` 6 փամփուշտով:
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, դռնփակ նիստում երկամսյա կալանքի որոշում է կայացրել Արմեն Հակոբյանի նկատմամբ: Իսկ քրեական հեղինակություն Ազատ Տոնոյանին եւ նրա մյուս ընկերոջը` Կամո Գեւորգյանին, իրավապահները ստորագրությամբ ազատ են արձակել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել