Մաքսիմ Հակոբյանը թող իր աշխատավարձի չափը նշեր

Կարդալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարցազրույցը` «Մեր միջին աշխատավարձն էսօր 237 հազար դրամ է», վրդոհվված մեզ էր զանգահարել Քաջարանի մի բնակիչ, ով աշխատում է կոմբինատում: Նա պնդում է, որ տնօրենը ճիշտ չի ասել, որ կոմբինատում աշխատողների հիմնական մասը ստանում է 100-150 հազար դրամ, քիչ չեն նաեւ 40-60 հազար դրամ աշխատավարձ ստացողները:
Եթե կոմբինատի տնօրենի ամսական 44 մլն եւ իր մերձավորների նույնքան բարձր աշխատավարձերը չլինեին, ապա միջին աշխատավարձը երբեք չէր կարող 237 հազար դրամ ստացվել: «Թող իր աշխատավարձի չափը նշեր, ինչո՞ւ է պարծենում մեզ տվածով, որ գրոշներ են եւ ապրելու համար բավարար չեն»,- ասում էր քաղաքացին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել