HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի պատասխան ՀԱԿ-ի

Հայ ազգային կոնգրեսը նախորդ հինգշաբթի անդրադարձել էր «Վիքիլիքս» հայտնի կայքի կողմից հրապարակված 4 փաստաթղթերից մեկին, որտեղ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գաղտնի զեկուցագիրն է` թրաֆիքինգի եւ պոռնոբիզնեսի խնդրի առնչությամբ: ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ արձանագրել էր, որ «սկանդալային բացահայտումն ապացուցում է, որ Հայաստանը պետականորեն, ի դեմս Գլխավոր դատախազության, զբաղվում է թրաֆիքինգի եւ պոռնոբիզնեսի հովանավորությամբ»: ՀԱԿ-ը նաեւ տարակուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ քրեական հետապնդում չի իրականացվում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ: Երեկ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պատասխանատու Շահեն Տոնոյանը «Առավոտի» հարցին, թե ի՞նչ պատասխան կտան ՀԱԿ-ի հայտարարությանը, ասել է. «ՀԱԿ-ն ինչո՞ւ չի մեկնաբանում «Վիքիլիքսի» այն տեղեկությունը, թե ինչպես էին ճգնաժամից խուսափելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի հարազատներն ԱՄՆ-ից ապաստան խնդրում: Ինչ վերաբերում է թրաֆիքինգին, ապա ասենք, որ թրաֆիքինգի արմատները դրվել են իրենց ժամանակ, եւ մենք փորձում ենք արմատախիլ անել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter