Երկու երիտասարդի դիակ` ավտոտնակում
Այսօր` ժամը 12:30-13:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Կոմիտասի 7/2 շենքի բակում տեղակայված ավտոտնակներից մեկում` «Վազ 21099» մանիշի 01 ՏԼ 026 համարանիշի ավտոմեքենայում, հայտնաբերել են երկու երիտասարդի` մահացած վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած երկու երիտասարդներն էլ` Էդուարդ Բեգլարյանն ու Արարատ Մայիսեևը, 20 տարեկան էին:
Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ նախնական տեղեկություններով` դիակների վրա բռնության հետքեր չկան, եւ մահվան պատճառը հնարավոր է, որ եղել է ավտոմեքենայից արտանետված շմոլ գազը:
Դեպքի վայրում են ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Վարուժան Ադամյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները քննչական եւ փորձարարական աշխատանքներ են կատարում:
Արդեն դեպքի վայր են ժամանել նաեւ դիակ տեղափոխող ավտոմեքենաները, իսկ քննիչի հանձնարարականով դատաբժիշկն իրականացնում է փորձաքննական աշխատանքներ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել