HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ փոխարտգործնախարարը` «Ժառանգություն»-ում

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունում հյուրընկալվեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինի գլխավորած պատվիրակությունը: «Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցեցին խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Սաֆարյանը հյուրերին ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության հիմնական ծրագրային դրույթները ներքին եւ արտաքին քաղքականության կարեւորագույն հարցերում, ինչպես նաեւ` կուսակցության գործունեությունը խորհրդարանում եւ դրանից դուրս: Հանդիպման մասնակիցները քննարկեցին եւ տեսակետներ հայտնեցին երկու երկրների համագործակցության ու հետաքրքրությունների դաշտում գտնվող մի շարք խնդիրների վերաբերյալ. Ռուսաստան-Հայաստան ռազմավարական հարաբերություններ, Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարուցվող հարցեր, որոնք դեռեւս անհիմն անվանվում են «Հայ-ադրբեջանական բախում» կամ «Արցախի հարց», տարածաշրջանի լարվածության ու ռազմականացման հարցեր, խորհրդարանական միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության անհրաժեշտությունը: Բարձրացվեցին նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես, ներկայացվեց, որ հայ-ռուսական համատեղ պետական ձեռնարկության կողմից, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու, իրականացվում են ուրանի հանքերի ուսումնասիրությանն ուղղված աշխատանքներ, որոնք բացասաբար են անդրադառնում շրջակա միջավայրի վրա: Նշվեց նաեւ, որ Ռուսաստանի կողմից սեփականություն ձեռք բերելու քաղաքականությունը կրում է գրեթե համատարած բնույթ, այնինչ ներդրումային քաղաքականությունը դեռեւս գտնվում է անբավարար մակարդակի վրա: Հանդիպման վերջում Գրիգորի Կարասինն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը ցույց տվեց, որ իրապես   անհարաժեշտություն կա ընդլայնել ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի համագործակցությունն ինչպես ռազմավարական, այնպես էլ` այլ ոլորտներին վերաբերող արդիական խնդիրների շուրջ: «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter