Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Հայաստանին տրամադրել կայուն օգնություն
Վաշինգտոն - Այսօր վարչակազմը թողարկեց 2012 ֆինանսական տարվա (Fiscal Year – FY) իր բյուջեն, ըստ որի նվազեցվում էին Եվրոպային, Եվրասիային և Կենտրոնական Ասիային (AEECA – Europe, Eurasia and Central Asia) տրամադրվող ֆինանսավորման չափսերը` 742 միլիոն ԱՄՆ դոլարից (2010թ.) նվազեցնելով մինչև 627 միլիոն ԱՄՆ դոլարի, որի մեջ է մտնում Հայաստանին տրամադրվող 40 միլիոն ԱՄՆ դոլարը: Այս հատկացումը 1 միլիոն ԱՄՆ դոլարով քիչ է` համեմատած 2011 թվականի հետ:
«Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է անում Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացնել կայուն ֆինանսավորում»,- նշեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ իրականացվող շարունակական շրջափակումը իր հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից` ԱՄՆ-ի աջակցությունը փոխհատուցում է շրջափակման ազդեցությունը զարգացման ապահովման և տեխնիկական աջակցության միջոցով»,- հավելեց Արդունին:
«ԱՄՆ-ի կողմից զարգացման համար տրամադրվող աջակցությունը օգնել է Հայաստանին անցում կատարել ազատ շուկայական տնտեսության»,- եզրափակեց նա:
Վարչակազմի բյուջեն տրամադրում է նաև 3 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի և Ադրբեջանի Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորմանը (FMF – Foreign Military Financing), սակայն 450.000 ԱՄՆ դոլար ավել է հատկացնում Ադրբեջանի Միջազգային Ռազմական Կրթական Ծրագրին (IMET – International Military Education Training)` չնայած Կոնգրեսի որոշմանը ապահովել ռազմական անկողմակալություն: Բյուջեն նաև պահանջում է ֆինանսավորումն օգտագործել «փոխվստահություն ստեղծելու միջոցառումների և գործողությունների նպատակով հակամարտությունների (ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության) խաղաղ լուծման համար»:
Ի հավելում` բյուջեն նաև վերահաստատեց Ազատության Աջակցման Ակտի (Freedom Support Act) 907-րդ Ուղղումը, ինչպես նաև մարդասիրական և բարեգործական այլ ծրագրերի վեց ընդունված հարկերից ազատումները: Ազատության Աջակցման Ակտի 907-րդ Ուղղումը, որը սահմանվել է 1992 թվականին, պահանջում է Ադրբեջանի Կառավությունից դիմել «ապացուցելի քայլերի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող բոլոր շրջափակումների և ուժի գործածման այլ միջոցների վերացման ուղությամբ»:
«Հաշվի առնելով Ադրբեջանի ուժգնացած ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև հրադադարի խախտումները` 907-րդ Ուղղումը հանդիսանում է Միացյալ Նահանգների դիվանագիտության կարևոր մի մաս»,- նշեց Կոնգրեսական հարաբերությունների գծով աշխատակից Բիանկա Կադյան-Դոդովը:
«Չնայած վարչակազմը անկողմնակալ մնաց Հայաստանի և Ադրբեջանի Օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման հարցում, սակայն այն չհարգեց Միջազգային Ռազմական Կրթական Ծրագրի վերաբերյալ Կոնգրեսի որոշումը»,- հավելեց Կադյան-Դոդովը:
2011 ֆինանսական տարվա կտրվածքով վարչակազմը ևս մասնավորապես չնշեց Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական աջակցության չափսը: Սակայն Կոնգրեսը մշտապես կոչ է արել տրամադրել ամենամյա 10 մլն ԱՄՆ դոլար աջակցությունը:
Վարչակազմի բյուջեն համընկավ այս շաբաթ Ներկայացուցիչների Պալատում 2011 թվականի ֆինանսական տարվա մնացած հատվածի ֆինանսավորման հարցի շուրջ ընթացող քննարկման հետ:
Դրա արդյունքում ֆեդերալ բյուջեն կկրճատվի 100 միլիարդ ԱՄՆ դոլարով, որը ըստ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումներ հանձնաժողովի նախագահ Հել Ռոջերսի «կլինի ծախսերի ամենամեծ նվազեցումը մեր երկրի պատմության մեջ»: Օտարերկրյա աջակցության ծրագրերի ֆինանսավորումը պլանավորված է կրճատվել 21 տոկոսով նախագահի` 2011-ի բյուջեի հայցի համեմատ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել