HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում պարարտանյութերի, սերմերի և եգիպտացորենի արտադրությունը կսուբսիդավորվի

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ, որի ընթացքում հավանություն է տրվել ԼՂՀ 2011թ. պետբյուջեով իրականացվելիք գյուղատնտեսական ծրագրերին ու միջոցառումներին: Նախատեսվում է, մասնավորապես, տարվա ընթացքում իրականացնել բույսերի պաշտպանության, անասնաբուժական և սանիտարական սպասարկման, խորհրդատվական, արհեստական սերմնավորման և այլ միջոցառումներ: Զգալի միջոցներ կհատկացվեն պարարտանյութերի, սերմերի և եգիպտացորենի արտադրության սուբսիդավորման, ենթաշրջանային գոտիների զարգացման, սև ցելի կատարման, մեքենատրակտորային կայանների վերազինման, սերմնարտադրության, հակակարկտային կայանների տեղակայման ծրագրերին: Վարչապետ Ա.Հարությունյանը գյուղնախարար Ա.Ծատրյանի ուշադրությունը հրավիրել է այն խնդրի վրա, որ անհրաժեշտ է պետական աջակցությամբ վերականգնել Ճարտարի նախկին կոլտնտեսությանը պատկանող անասնապահական համալիրը, որը դեռևս բավական պահպանված է, ունի արտադրական լավ հնարավորություններ, սակայն պարապուրդի է մատնված անորոշ կարգավիճակի պատճառով: Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից, վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ համալիրի գործարկմամբ Արցախում կտրուկ կմեծանա կաթնամթերքների արտադրությունը` տվյալ շուկայում թողնելով բարերար ազդեցություն: Ա. Հարությունյանը գյուղնախարարին ցուցում է տվել նաև` սերմնաարտադրության գործում որակյալ մասնագետներ ներգրավել ՀՀ-ից և գործընթացն առնել անհրաժեշտ վերահսկողության տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter