HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ուսումնական հաստատությունների ծրագրային հավատարմագրման խնդիրները

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Օրակարգի առաջին հարցով քննարկվել և ֆինանսների նախարարության դիտողություններով հանդերձ հաստատվել է հիմնադրամի 2011թ. տարեկան բյուջեի նախահաշիվը: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Հայաստանում նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին գնահատման` ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագիծը: Անդրադառնալով այդ երկու գործընթացների իրականացման մանրամասներին` խորհրդի անդամները քննարկել են ՀՀ-ում ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման անցումային փուլի առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնական հաստատություններում այդ ուղղությամբ փորձնական ծրագրի իրականացման հնարավորությունները: Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում հնչեցվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ նախագծի բովանդակության վերաբերյալ: Ամփոփելով արված դիտողությունները` վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրենի հետ համատեղ վերանայել նախագիծն ու վերամշակված տարբերակը ներկայացնել խորհրդի քննարկմանը: Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, նիստում արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, քննարկվել է հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար գործունեության տարածքի ընդլայնման հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter