Քաշաթաղում եւ Շահումյանում բժշկական օգնությունը` անվճար
Արցախում գործադիրն այսօրվա նիստում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում առողջապահական իրավիճակը բարվոքացնելու նպատակով լրացումներ է կատարել կառավարության 2005թ. N556 որոշման մեջ:
Ըստ այնմ` հիշյալ շրջաններում ողջ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն այսուհետ կիրականացվի պետության կողմից երաշխավորված անվճար ծրագրերի շրջանակներում:
«Քաշաթաղի շրջանային բուժմիավորում», «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» և «Կովսականի բուժմիավորում» ՊՈԱԿ-ների ֆինանսավորումը կիրականացվի փաստացի կատարված ծախսերի չափով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել