Քաղաքապետը կարգուկանոն է հաստատում` սկսելով հասարակության ամենախոցելի օղակից
Այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց հավաքվել էր բացօթյա առևտրով զբաղվող շուրջ հարյուր քաղաքացի, որոնք կրկնում էին իրենց շուրջ մեկամսյա պայքարի պահանջը` նախ ապահովել իրենց աշխատատեղերով, հետո փակել ապրուստ հայթայթելու ներկա ճանապարհը:
Նրանք անչափ վրդովված էին, որ նորընտիր քաղաքապետը Երևանում կարգուկանոն հաստատելը սկսել է հասարակության ամենաթույլ և ամենախոցելի խավից: Ակցիայի մասնակիցները ՀՀ վարչապետից պահանջում էին պատասխանել շուրջ մեկ ամիս առաջ նրան ուղղված պահանջագրին, սակայն այս անգամ ևս մնալով նպատասխան` նրանք շարժվեցին դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ, որի առջև շարունակեցին բողոքի ակցիան:
Ցուցարարների ձեռքին հետևյալ բովանդակությամբ պաստառներ էին. «Հայը հալածված է իր հայրենիքում», «Չենք հանդուրժելու», «Չենք ներելու մեր երեխաներին հացից զրկողներին», «Ամոթ»:
Ցուցարարներն ասացին, որ շարունակելու են բողոքի գործողությունները և հաստատակամ են մնալու իրենց պայքարում:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ ակցիային ներկա էին և զորակցում էին «Ժառանգություն» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը և խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել