Դեղնախտի միակ դեպքը` Կապանի տարածաշրջանում
Քաջարան քաղաքից Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել դեղնախտով վարակված 15-ամյա քաջարանցի մի երեխա:
«Երեխայի մոտ հիվանդությունն ընթանում է առանց լուրջ բարդությունների, արդեն 2-րդ օրն է, և անհանգստանալու առիթ դեռևս չկա: Երեխային Կապան են բերել, որովհետև Քաջարանի հիվանդանոցն ինֆեկցիոն բաժանմունք չունի, և այժմ հիվանդը մեր հսկողության տակ է»,- տեղեկացնում է Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր վարակաբան Աիդա Բադալյանը:
Նրա խոսքերով` այս տարի դեղնախտի այլ դեպքեր Կապանում չեն արձանագրվել: Անցյալ տարվա գարնանը և աշնանը նույնպես տարածաշրջանում վարակվածության դեպքեր չեն գրանցվել: Ուստի, պատասխանատուներն ասում են, որ հասարակությանը խուճապի մատնվելու առիթ դեռևս չունի:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել