HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզային մրցանակաբաշխություն` «Լավագույնն իր ոլորտում»

Հաղթող է ճանաչվել նաև «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը Արմավիրի մարզխորհրդի այսօրվա նիստի ժամանակ ամփոփվեցին «Լավագույնն իր ոլորտում» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթը կազմակերպում են Արմավիրի մարզպետարանը և «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն: Մրցույթում սահմանված է 16 անվանակարգ` տարվա լավագույն համայնք, համայնքի ղեկավար, լավագույն դպրոց, մանկավարժ, լավագույն լրատվամիջոց կամ լրագրող, տարվա լավագույն ուսանող, համայնքային ծառայող, մշակութային-կրթական հաստատություն, շինարար, լավագույն ֆերմեր, մարզիկ, մշակութային գործիչ և տարվա բազմազավակ ընտանիք ունեցող, մարզի պետական, քաղաքական, հասարակական գործիչ: Տարվա լավագույն համայնք և համայնքապետ անվանակարգում հաղթեցին Նորակերտ, Մերձավան և Վաղարշապատ համայնքներն ու նրանց ղեկավարները: Լավագույն դպրոց ճանաչվեց Մայիսյանի միջնակարգ դպրոցը, իսկ ուսուցչուհին` Արմավիրի Վ.Բախշյանի անվան համար 2 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աիդա Սարգսյանը: Լավագույն լրագրողներ ճանաչվեցին Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության լրագրող Անժելա Ստեփանյանը, «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանը և Հանրային ռադիոյի թղթակից Սաթիկ Իսահակյանը: Լավագույն ուսանող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպերանտ Սևակ Խաչատրյանը, լավագույն համայնքային ծառայող` Այգեշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սպանդար Ղազարյանը, իսկ քաղաքացիական ծառայող` Արմավիրի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը: Մրցույթի արդյունքներով տարվա լավագույն մշակութային-կրթական հաստատություն ճանաչվեց «Արմավիրի մարզի արվեստի դպրոց» ՍՊԸ-ն, լավագույն բուժաշխատող` Վաղարշապատի հիվանդանոցի նյարդաբանական բաժնի վարիչ Արմենուհի Բադալյանը: Լավագույն ֆերմեր ճանաչվեց «ԱՎՄ ագրոկոմպլեքս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արշավիր Սամսոնյանը, իսկ լավագույն շինարար` «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Ա.Տեր-Պողոսյանը: Արմավիրի մարզի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Գեղակերտի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչ Գևորիկ Պողոսյանը, մշակութային գործիչ` քանդակագործ Զարեհ Վարդանյանը: Լավագույն նախակրթական հաստատություն ճանաչվեց «Մրգաստանի նախակրթական» ՀՈԱԿ-ը: Տարվա բազմազավակ ընտանիք ունեցող, մարզի լավագույն պետական, քաղաքական, հասարակական գործիչ անվանակարգն այս տարի ավելացել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նախաձեռնությամբ: Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց Տալվորիկ գյուղական համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանը: Բոլոր հաղթողները ստացան դրամական պարգև և պատվոգիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter