HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային քննարկման է դրվում ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգը

ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման գործընթաց: Նախարարությունը նման քայլի է գնում հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները և ՀՀ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: «Առկա են բոլոր այն օբյեկտիվ նախադրյալները (իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլն), որոնց ամբողջությունը թույլ է տալիս խոսել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման անհրաժեշտության մասին: Նախաձեռնության հեղինակների կարծիքով, անցած տասնամյակի ընթացքում ունեցած արդյունքների ամփոփման, քաղած դասերի վերլուծության և թույլ տրված սխալների ուղղման տրամաբանական ավարտը պետք է լինի հայեցակարգային հիմքերի վրա դրված, գիտատեսական հիմնավորումներով հագեցած և գործնական փորձով ամրապնդված քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակումն ու ընդունումը:  Նախագծի մշակումը դիտարկվում է որպես ՀՀ քրեադատավարական օրենսդրության բնականոն զարգացման յուրահատուկ փուլ, ինչը պետք է հնարավորություն ընձեռի խուսափել թռիչքաձև ցնցումներից և ապահովել համեմատաբար ավելի սահուն անցում մեկ համակարգից մյուսին: Ձեր առաջարկություններն ու նկատառումները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով. [email protected] »,-տեղեկացնում է արդարադատության նախարարության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter