HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շոտլանդիայում բացվել է հայ մշակութային ցուցահանդես

Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում (Scotland Russia Institute), բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը համատեղ կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 20-ը, որի ընթացքում կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող հանրահայտ հայ լուսանկարիչների գործերը, ինչպես նաեւ բրիտանահայ գիտնական Վրեժ Ներսիսյանի կողմից Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Շոտլանդիայի մտավորականության, Շոտլանդիայի հայ եւ ռուս համայնքների եւ Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter