HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012-13թթ. ընտրություններին ընդառաջ

Հայ ժողովուրդը, դիմագրավելով փորձությունների մի ամբողջ շրջան, 1988 թ. ձեռնամուխ եղավ Արցախ աշխարհի ազատագրմանն ու միացյալ Հայաստանի վերականգնմանը, սակայն երկրի քաղաքական ու տնտեսական ղեկին հասած մարդկանց անհեռատեսությունը խորը հիասթափություն առաջացրեց: Արդյունքը եղավ այն, որ լարվածությանը չդիմանալով՝ երկրի բնակչության զգալի մասը հեռացավ հայրենիքից, իսկ շատերն էլ փորձեցին փրկության դեղահաբեր որոնել կասկածելի միությունների ու դաշինքների մեջ: Վիճակն հատկապես ծանրացավ 1995 թվականից ի վեր, երբ կասկածի տակ դրվեցին իրար հաջորդող համապետական ընտրությունների օրինականության հարցերը, ինչը հանգեցրեց նրան, որ վարչախումբը խճճվելով օթյակային, օտարահաճո քաղաքականության լաբիրինթոսում՝ ներքաշվեց հայության ձեռքբերումների փոշիացման գործընթացի մեջ եւ երկրի կառավարման դաշտից դուրս մղվեց: Հերթափոխի եկած վարչախումբը կատարվածից դասեր քաղելու փոխարեն Հայաստան ներմուծեց օրենքներ, որոնց առնչությամբ գործող ու նախկին վարչախմբերը փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով պալատական դիմակայությունը տեղափոխեցին փողոց եւ 2008 թ. գարնանը Երեւանը դարձրեցին արյունահեղության հանցաբեմ: Այս ու սրանից բխող իրողությունները գնահատելով,2012 - 13 թ.թ. ընտրություններին ընդառաջ, ընտրապայքարի պատրաստվող արտախորհրդարանական եւ մանդատակիր ուժերին հիշեցնում ենք 1999 ից 2005 թ.թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ-ի բարձրաձայնած առաջարկություններից երկուսը. 1. փակել քաղաքական ու բարոյական կապիտալի յուրացման ճանապարհը եւ 5 %-ի սահմանը չհաղթահարած քաղաքական ուժերի քվեն որպես ռազմաավար հաղթողների միջեւ բաժանելու փոխարեն` այն փոխարկել համապատասխան պատգամավորական տեղերի եւ հատկացնել 5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերին. 2. ընտրողների կողմից քվեաթերթիկներ ստանալու մասին վկայող գրանցամատյանների կրկնօրինակները, մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը, տպագրել եւ անվճար տրամադրել ընտրություններին մասնակցած ուժերին, լրատվամիջոցներին, դիտորդներին, վստահված անձանց եւ շահագրգիռ քաղաքացիներին:
Ի հավելումն նշված առաջարկների,
 
  2012 - 13 թ.թ. ընտրություններում ընտրակաշառքների շրջանառությունը նվազեցնելու նպատակով կոչ ենք անում ընտրություններին մասնակցած ընտանիքների համար սահմանել կոմունալ վճարումների արտոնություններ (զեղչերի ձեւով), որով վերջ կդրվի 5 կամ 10 հազար դրամով քվեները վաճառելու սովորույթին: Եթե մինչ առաջիկա ընտրությունները վերոնշյալ առաջարկությունները չընդունվեն, ընտրողներին կոչ ենք անելու կիրառել ակտիվ բոյկոտի մեխանիզմը, այն է` գնալ ընտրությունների եւ մեծ, շատ մեծ խաչ դնել քվեաթերթիկի վրա: «ԱԶԱՏ ՀԱՅՔ»
Հեռ.457308, 091- 379587, 
Էլ.փոստ`[email protected], [email protected], [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter