HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ական նախարարից դժգո՞հ են

ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս չգալը ամենից շատ տխրեցրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին: Բանն այն է, որ նախարարության աշխատակիցներն այլեւս չեն կարողանում հանդուրժել նախարարի գործելաոճը ու նրանից ազատվելու միակ ելքը տեսնում էին ԲՀԿ պատմական համագումարից հետո: Սակայն այդպես էլ բաղձալի որոշումը չկայացվեց, ու նախարարության աշխատակիցները ստիպված են աշխատել լարված մթնոլորտում: Մեր տեղեկություններով` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը նույնիսկ չի աշխատում 3 տեղակալների հետ: Նախարարության նրա միակ հենարանը խորհրդական Արսեն Քամալյանն է, ում էլ նախարարը վստահել է ամեն ինչ` բոլոր լիազորությունները տալով նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter