
Երկու օր առաջ Հայաստանում ալյուրը դարձյալ կտրուկ թանկացել է, պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էլ չի բացառել, որ թանկացումներն առաջիկայում կարող են շարունակվել:
«ՉԻ»- Ամեն անգամ, երբ Հայաստանում առաջին անհրաժեշտության մթերքները թանկանում են, իշխանություններն արդարանում են, թե «դե մենք ի՞նչ անենք, պատճառը միջազգային գներն են»: Այս անգամ, սակայն, պատճառը հաստատ միջազգային գները չեն. Հայաստանի իշխանություններն իրենք են հատուկ որոշմամբ թանկացրել ալյուրը: Բանն այն է, որ մինչեւ փետրվարի 1-ը Հայաստանի մաքսակետերում ցորենի «հսկիչ գինը» սահմանված էր 250 դոլար` մեկ տոննայի համար, եւ մաքսատուրքը հենց այդ գումարից էր գանձվում, իսկ ահա փետրվարի 1-ից հետո «հսկիչ գինը» սահմանվել 350 դոլար, հետեւաբար` կտրուկ բարձրացել է նաեւ մաքսատուրքը: Պարզ ասած` ցանկության դեպքում պետությունը կարող էր այնպես անել, որ հացը չթանկանա, բայց ճիշտ հակառակն է արել` միանգամից 40 տոկոսով բարձրացրել է մաքսատուրքը: Այնպես որ` միջազգային գների մասին հեքիաթներին այլեւս որեւէ մեկը չի հավատում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել