
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարումը փետրվարի 12-ից ապօրինի է, քանի որ փետրվարի 11-ին լրացել է նրա 65-ամյակը, եւ հաջորդ օրվանից նրա պաշտոնավարումը պետք է դադարեցված լիներ:
Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի` գեներալ-գնդապետներն առավելագույնը կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Հետեւաբար, փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հրամանագրով պետք է դադարեցներ Հակոբյանի լիազորությունները կամ բացառիկության կարգով այն երկարաձգեր, այնինչ ոչ մեկն է արվել եւ ոչ էլ մյուսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել