Իրար է բախվել 3 մեքենա
Երեկ երեկոյան` ժամը 21:30-ին, Քանաքեռ-Զեյթունի Սարկավագի փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` իրար են բախվել 21 ՍՕ 028 համարանիշի «Օպել Վեկտրա», 33 ԼՏ 777 համարի «ԳԱԶ-31-02» եւ 22 ՏՍ 121 համարանիշի «Պրիռորա» մեքենաները: Վթարի արդյունքում Միքայելյանի անվան հիվանդանոց են տեղափվել «Օպելի» վարորդ, 1974-ին ծնվ. Արմեն Մելքոնյանը, նրա ուղեւոր Էդիկ Մարգարյանը, եւ «Պրիռորայի» ուղեւոր Վարդան Վարդանյանը:
Վթարված մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել