HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ` Խանջյան փողոցում

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 15-ին` ժամը 12:00-ին, Խանջյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է հայտնում, 46-ամյա Տիգրան Թադեւոսյանը «Լենդսովեր» մակնիշի 20 ՕՏ 745 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Արդանիշ գյուղի 18-ամյա բնակիչ Արսեն Թուխտարյանին: Վարորդ Տիգրան Թադեւոսյանը վրաերթի մասին անմիջապես տեղեկացրել է վրաերթի տարածքում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանությանը` խնդրելով ուղեկցություն, որպեսզի վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով հասցնի հիվանդանոց: «Էրեբունի» բժշկական կենտրոն է մեկնել նաեւ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter