HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարին դրդմա՞մբ են «սեւացնում»

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տիրող անառողջ մթնոլորտի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել: Նախարարությունն այդ հրապարակումների կապակցությամբ հանդես չի եկել հերքման հայրարարությամբ եւ կարծես թե անուղղակի ձեւով ընդունել է դրանք: «Մենք անլուրջ խոսակցությունները չենք մեկնաբանում: Մամուլում գրվածը ոչ մի հենք ու հիմք չունի, նախարարությունը բնականոն ձեւով աշխատում է եւ որեւէ լարվածություն չկա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Իվետա Տոնոյանը: Հարցին, թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, եթե նախարարությունում լարվածություն չկա, Ի. Տոնոյանը պատասխանեց. «Դուք ինքներդ էլ լրագրող եք եւ լավ եք հասկանում, որ կարող է ինչ-որ մեկի դրդմամբ լինի»: Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների` նախարարության աշխատակազմն այլեւս չի կարողանում աշխատել նախարար Արթուր Պետրոսյանի հետ եւ հանդուրժել վերջինիս աշխատելաոճը: Խոսվում է, որ նախարար Արթուր Պետրոսյանը չի վստահում իր  տեղակալներին եւ աշխատում է միայն իր խորհրդական Արսեն Քամալյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter