HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունն» առաջարկում է վերականգնել մաքսային օրենսգրքի դրույթները

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելով «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ նախագիծը: Սույն օրենսդրական նախագծի ընդունումը պայմանավորված է 2010 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-25-Ն օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով սահմանված` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմամբ եւ անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է մաքսային օրենսգրքից հանել դրույթը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով: Վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը հաշվի է առնում տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը, այդ թվում սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական հետեւանքները: Մինչդեռ գործող օրենքը միտված է բացառապես ի հաշիվ աղքատության ավելացման պետական բյուջեյի եկամուտների ավելացման գերակայության ապահովմանը եւ պարունակում է արտագաղթի ավելացման ռիսկեր, ինչպես նաեւ` սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջավախահայերի ազատ տեղաշարժի հնարավորությունները: Նախագծով կապահովվեն մաքսային քաղաքականության իրագործման արդյունավետ կիրառումը եւ ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության խնդիրների իրագործումը, ինչպես նաեւ ազգաբնակչության սոցիալական աջակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter