7 օրում` 34 պատահար. 1 զոհ, 53 վիրավոր
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 1 դեպք, որոնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 53 դեպքից բացահայտվել է 45-ը, գողության 99 դեպքից՝ 60-ը, իսկ ավազակային հարձակման 1, խուլիգանության 2 և խարդախության 21 դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 4 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 53-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել