ՀԲ-ը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ
Համաշխարհային բանկի վարկավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի հետ կապված հիմնախնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Համաշխարհային բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի հետ հանդիպման ընթացքում: Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը` քաղաքապետը ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ներդրումային ծրագրերի իրականացման մասով քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս պարագայում քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին: Ահմեդ Էյվեյդան իր հերթին նշել է, որ ՀԲ-ը պատրաստակամ է շարունակել աշխատանքները քաղաքապետարանի հետ և աջակցել փորձի փոխանակման ծրագրերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել