HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարենային ապահովությունը` սեփական ջանքերով

ԼՂՀ  վարչապետ Արա Հարությունյանը այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ և քննարկել պարենային ապահովության ընթացիկ խնդիրները: Գյուղնախարար Արմո Ծատրյանի տեղեկատվությամբ` հանրապետությունում կատարվել է 44 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի աշնան ցանք: Առաջիկա գարնանացանի ծավալները կանցնեն 8 հազար հեկտարից. կցանվեն եգիպտացորեն, սոյա, արևածաղիկ, կարտոֆիլ և այլն: Խոսելով պարենային արտադրության բնագավառում կառավարության, գյուղատնտեսական գործիչների և հողօգտագործողների հրատապ անելիքներից` վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել փորձագետների այն կանխատեսման վրա, որ 2011 թվականին աշխարհում արձանագրվելու է պարենային ճգնաժամ, ինչը թելադրում է լավագույնս օգտագործել ունեցած հնարավորությունները և այդ ասպարեզում հասնել լավ արդյունքների: Վարչապետը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարեց ձեռնարկել բոլոր միջոցները` աշնան ցանքսերից ստանալու հացահատիկի հարուստ բերք: Հարկ է պայքարել յուրաքանչյուր հեկտարի և կիլոգրամ բերքի համար` հորդորել է կառավարության ղեկավարը: Նրա հանձնարարությամբ գյուղնախարարությունը և շրջանային համապատասխան բաժինները կհաշվառեն չմշակվող վարելահողերը` դրանք գարնան ցանքի տակ, առաջնահերթորեն` եգիպտացորենի մշակության ծավալներն էականորեն ընդարձակելու համար: Պետական ՄՏԿ-ների ղեկավարներին հրահանգվեց գյուղտեխնիկան նախապատրաստել գալիք լայնամասշտաբ ցանքին, ինչպես և ձեռքբերել նոր գյուղտեխնիկա: Վարչապետը պահանջեց ամեն ինչ ձեռնարկել` գարնանացանի տարածքները 10 հազար հեկտարի հասցնելու համար: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավարությանը ցուցում տրվեց` սկսել նոր պահեստների շնարարություն` հացահատիկի պահուստներ կուտակելու համար: Վարչապետը, նկատի առնելով շուկայի ներկա զարգացումները, վստահեցրել է, որ բերքի իրացման խնդիրներ չեն լինելու, ոլորտի պատասխանատուների հիմնական խնդիրն է` մշտական աշխատանք տանել հողօգտագործողների հետ, խրախուսել և օգնել նրանց` հողամշակությունը կատարելու երաշխավորվող կանոններով և ձգտել ավելի լայն արտադրության: Խորհրդակցությանը ներկա էր փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter