HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանում է Արսեն Բաբայանը

Հայաստանի Հանրապետության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ն. Փաշինյանը ս.թ. փետրվարի 14-ին որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ իրականության հետ որևէ առչնություն չունեցող հայտարարություն է հրապարակել: Մասնավորապես, հայտարարությամբ հայտնել է, թե իբր իր նամակները չեն ընդունվում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Իրականությունից զուրկ այս հայտարարությանն ավելացրել է նաև, որ ինքը հնարավորություն չունի իր ծրարները անձամբ հանձնելու իր ներկայացուցիչ փաստաբանին կամ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցին: Նախ նշենք, որ դիտորդական խմբի ղեկավար Ա.Սաքունցը նշված նամակները պահանջել է ոչ աշխատանքային օր, իսկ այդ օրերին քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումները չեն աշխատում և փաստացի անհնարին է նամակնեը հանձնել, քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն դրանք պետք է հաշվառվեն համապատասխան մատյանում: Դատապարտյալն իր հայտարարություններում բազմիցս հիշատակում է մի շարք իրավական ակտեր, այդ թվում` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը: Մեր խորին համոզմամբ, դատապարտյալը, իրավական պարզ գործառույթները քաղաքականացնելուն ուղղված անօգուտ գործում դիտավորությամբ որևէ հղում չի կատարում ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների» ներքին կանոնակարգի 175րդ կետի պահանջներին, համաձայն որի, կալանավորված կամ դատապարտված անձինք նամակագրությունն իրականացնում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկների վարչակազմի միջոցով, այսինքն` դատապարտյալներն իրավունք չունեն անձամբ փոխանցելու որևէ նամակ, դրանք հասցեատերերին ուղարկել այլ կերպ, քան նախատեսված է օրենսդրությամբ: Հավելենք նաև, որ միայն հունվար ամսին դատապարտյալը վարչկազմին է հանձնվել թվով 9 նամակ, և դրանք ամբողջությամբ ընդունվել և հասցեատերերին են ուղարկվել: Այս պարագայում կարելի է միայն փաստել, որ դատապարտյալը դիտավորյալ չի հանձնում իր մոտ գտնվող մնացած նամակները, եթե այդպիսիք կան, այն պարզ պատճառով, որ պատրանք ստեղծի, թե իբր իր անձի նկատմամբ որոշակի սահմանափակումներ են կիրառվում: Արսեն Բաբայան ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter