HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» տպագրի վաղվա համարում

  • Երբ մրցավարը նաեւ խաղացող է
Երբ դաշտում խաղացողը նաեւ մրցավարի գործառույթներ է իրականացնում, նա ոչ թե հետեւում է բոլոր խաղացողների կողմից խաղի կանոնների պահպանմանը, այլ դրանք ծառայեցնում է մյուսներին թուլացնելու, պարտության մղելու եւ վերջին հաշվով իր հաղթանակի նպատակին: Սերժ Սարգսյանը ներքաղաքական դաշտում իսկապես խաղացող է: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)
  • Էս սարն իմն է, էս ծառն իմն է...
Երբ Գյումրիի Շահումյան փողոցի երկարությամբ, հագուստի բացօթյա շուկայի հարեւանությամբ շատ արագ սկսվեց երկհարկանի խանութների շինարարությունը, բոլորն էին խոսում, որ տարածքը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Նախարարությունում կեղծել են նաեւ ստորագրությունները
«Ուայդ Գեյթ» ընկերությունը, որը Սեւանի ափերի մաքրման աշխատանքներն էր իրականացնում, պարզվում է` բնապահպանության նախարարությունում պետական գնումներով այլ մրցույթներ էլ է շահել: (Հեղինակ` Լեւոն Հայրապետյան)
  • Դավիթ Կարեյանի հարցազրույցը, որն ուղերձ դարձավ
Դ.Կարեյան - ...Ինչ վերաբերում է ազգայինի իմաստին: Այն հարկավոր է վերաարժեքավորել:  «Ազգային արվեստ» ձեւակերպումը սերում է «ձեւով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» ստալինյան բանաձեւից:  (Հեղինակ` Լիլիթ Սարգսյան)
  • Ազգային ժողովին հուզում է մաքրությունը, իսկ Կառավարությանը` վարագույրներն ու համակարգիչները
Պատգամավորներից շատերը դժվար պատկերացնեն, թե պետական բյուջեի համար որքան է արժենում Ազգային ժողովի շենքի մաքրության ապահովումը, որից իրենք «գեղագիտական հաճույք» են ստանում: Հավանաբար այդ նկատառումներով էլ պատգամավորների մի մասը նախընտրում է ոչ գնալ ԱԺ, ոչ էլ տարածքն աղտոտել: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Պատգամավորների ձկնաբուծարանները խոշորների ցանկում են
Իսկ որտե՞ղ է Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարանը (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Ալավերդցի մահապարտը
«Երբ Վազգենի կոչը հնչեց մահապարտների գունդ ստեղծելու մասին, տանը երկուսով մենակ էինք: Խնդրեցի` գոնե էս անգամ մի գնա: Ասավ` բա ո՞վ պետք է գնա: Բա պետք ա 18 տարեկանները գնա՞ն, իմ նմանները պետք է գնան: Ես այլեւս սերունդ չեմ տալու, ես պետք է գնամ: Լադիկի բնավորությանը ծանոթ լինելով` հասկացա, որ ես չեմ կարող միջամտել: Լադիկն իր ասածի մարդ չէր, բայց կտրուկ էր, նրա խոսքը պիտի գետին չընկներ»,-հիշում է Լադիկ Հակոբյանի կինը` տիկին Հռիփսիմեն: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Դամոկլյան սուրը` գլխներին
Արշակ Մկրտումյանի հնամաշ «Ժիգուլիով» բարձրանում ենք Իջեւանի հին փոստատան թաղամաս` «փոշտի թաղ»: Մեքենան իրենը չէ, ընկերն է ժամանակավոր տվել: Այդ մեքենայով Արշակը պատահական գործ է անում, հիմա քաղաքի փռերից մեկի արտադրած հացը խանութներին է բաժանում: Նա ընտանիքի միակ աշխատողն է: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
  • Արմավիրի մարզի բազմազավակ գյուղապետերը
Արմավիրի մարզի Խանջյան գյուղի գյուղապետ 57-ամյա Սամվել Ավագյանին փետրվարի 15-ի մարզխորհրդի նիստի ժամանակ անակնկալ էր սպասվում: Այդ օրն ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող «Լավագույնն իր ոլորտում» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • 6 հոգու համար` 36 քմ
Ստեփանակերտի Կարո Ալայան փողոցի սեփական տների շարքում մի կերպ գտանք Սարգսյանների տունը: 36 քմ ընդհանուր տարածք ունեցող, 10 սմ պատերի հաստությամբ նկուղային հարկում գտնվող երեք սենյակները արդեն ավելի քան 11 տարի Սլավիկ Սարգսյանի ընտանիքի համար որպես տուն են ծառայում:  (Հեղինակ` Քնար Բաբայան)
  • Աշխատանքի պետական տեսչությունը չի պաշտպանում աշխատողների շահերը
Առայժմ ընկերությունը վճարել է աշխատավարձերի պահանջով դատարան դիմած 17 անձանցից 15-ին, իսկ մյուս երկուսը դեռեւս չեն վճարվել, քանի որ չեն համաձայնել ընկերության առաջարկած գումարին: (Հեղինակ` Սառա Պետրոսյան)
  • Ինչու սփյուռքահայ Կապրիելյանը Հայաստան չի վերադառնում
«Արցախբանկի» խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանի «գործունեությունը» հայտնվել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Խնդիրը խոսք ասելն է, միտք ունենալը եւ ներկայացնելը, ոչ թե լավ «ՉօրՑՈՉՍՈ» սարքելը
Արվեստի միջազգային հեղինակավոր փառատոնը` Վենետիկի 54-րդ բիենալեն, հանրության համար բաց կլինի հունիսի 4-ից մինչեւ նոյեմբերի 24-ը: Այս տարի Վենետիկի բիենալեում Հայաստանը ներկայացնելու են Մհեր Ազատյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ Աստղիկ Մելքոնյանը: (Հեղինակ` Մերի Միքայելյան)
  • Էպիկենտրոն ընկնելու դիալեկտիկան
Մարդու, հասարակության եւ մոլորակային կյանքի ահռելի այս հյուսվածքում անցյալը այն հումքն է, որով ապագան ներկայի ձեռքով ասեղնագործում է իր հանքերի քարտեզը:  (Հեղինակ` Արա Գուրզադյան)
  • Ո՞ւմ խոսքն է ասում գրողը
Տարբեր առիթներով Մաթեւոսյանն իրեն անվանել է Ծմակուտի «ակնարկագիր» կամ «լուսանկարիչ» եւ բոլոր տեսակի վերապահումներով հանդերձ, ինչպես նկատեցի, այս որակումների աշխարհագրական որոշակիությունը անկարելի է անտեսել: (Հեղինակ` Հրաչ Բայադյան)
  • Գէորգ Հաճեան. «Ես միշտ գոհ չեմ իմ աշխատանքեն»
Խմբավար եւ երգիչ Գէորգ Հաճեանը Հայաստանում շատ բաներ կուզենար փոխել, բայց ամենից առաջ կուզեր, որ հայերը, թեկուզ անծանոթ, փողոցում հանդիպելիս բարեւեին իրար: Լիբանանի Այնճար գյուղում, որտեղ ծնվել է Գէորգը, բոլոր հայերը, ծանոթ թե անծանոթ, հանդիպելիս բարեւում են: (Հեղինակ` Սոնա Ավագյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter