HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոեռեկտորը, թե փոխնախարարը

Այս տարի ռեկտորի ընտրություններ են լիենլու Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: Ներկայիս ռեկտոր դաշնակցական Ոստանիկ Մարուխյանն այս պաշտոնը լքելու է տարիքը լրանալու պատճառով: Տևական ժամանակ է` շրջանառվում է, որ բուհի ռեկտորի պաշտոնին հավակնում է կրթության և գիտության փոխնախարար հանրապետական Արա Ավետիսյանը: Սակայն, թերթի տեղեկություններով, Ոստանիկ Մարուխյանն այքան էլ համաձայն չէ այս թեկանածուին, նա ավելի շատ հակված է պրոռեկտոր Յուրի Մարմարյանի թեկնածությանը և ջանքեր է գործադրում, որպեսզի իրենից հետո բուհը ղեկավարի իր կադրը: Սակայն ասվում է, որ չնայած գործադրած ջանքերին, Մարուխյանն ի զորու չէ լուծել այս հարցը, քանի որ վերջնական խոսքը լինելու է նախարարությանը: Իհարկե, բուհի ներսում Ոստանիկ Մարուխյանի թեկնածուի կողմնակիցներին ավելի շատ են, քան փոխնախարարինը: Բայց ճարտարագիտականում թերևս ստիպված են լինելու հաշտվել Ավետիսյանի նշանակման հետ: Թեև նախարարությունն էլ դեռ չի ասել իր խոսքը: Շշուկներ կան նաև, թե Ավետիսյանը մի կողմից ամեն ինչ անում է ռեկտոր դառնալու համար, մյուս կոմից դժգոհում է, թե բուհի ֆինանսական վիճակն այնքան էլ բարվոք չէ: Իսկ այս տարի ավելի է վատանալու` պայմանավորված դիմորդների դիֆիցիտով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter