HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բա «սվարչիկի փո՞ղը»

Վերջին օրերին գազի սպառման դիմաց կուտակած պարտքերի պատճառով միայն Գյումրիում դադարեցվել է 500 սպառողների գազամատակարարումը: «ՉԻ»- Այդ թիվն, անկասկած, առաջիկայում մի քանի անգամ կմեծանա, բայց խնդիրը միայն դա չէ: Բանն այն է, որ «գազը կտրողները» ոչ միայն պարզապես պտտում են փականը, այլև խողովակը «սվարկա» են անում: Այսինքն` իրենք էլ գիտեն, որ դա «վերջնական գործընթաց» է, և մարդկանց սոցիալական վիճակը, համենայն դեպս` մոտ ապագայում, չի բարելավվելու: Իսկ եթե որևէ մեկն ինչ-որ հրաշքով փող ճարի և փորձի վերականգնել գազամատակարարումը, պարտքը փակելուց բացի պիտի նաև տուգանքներ վճարի և «սվարկան քանդելու փողը» տա: Ահա այսպիսի մարդասիրական կարգեր են գործում «ԱՊՀ ամենագազիֆիկացված երկրում»: Ի դեպ` կարելի է չկասկածել, որ եթե այսպես շարունակվի, և Հայաստանն այլևս պարտքի դիմաց Ռուսաստանին վճարելու գույք չունենա, ռուսները մեզ հետ ճիշտ նույն կերպ կվարվեն` հայ-վրացական սահմանի վրա «սվարկա կանեն» գազամուղը և վերջ: Մեր ռազմավարական դաշնակիցներն են ի վերջո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter