HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ջարդուփշուր են արել Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախատեսված հովանոցը

Մոտ մեկ ժամ առաջ ոստիկանները ջարդուփշուր են արել «Ժառանգության» կուսակցության ղեկավար, հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար նախատեսված վրանատիպ հովանոցը: «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «Հետքին» հայտնեց, որ 17:30-ի սահմաններում մի վրանատիպ հովանոց է բերվել Ազատության հրապարակ, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանված լինի և դրա ներքո փոքր-ինչ հանգստանա: Երբ փորձ է արվել տեղադրել այն, ոստիկանները մոտեցել և ասել են, որ հովանոցը տեղադրեն ժամը 18:00-ից հետո: Ասված ժամից հետո հովանոցը տեղադրվել է, և ինչպես ասում է Ստեփան Սաֆարյանը, րոպեներ անց «հարձակվել է ոստիկանական խումբը և ջարդուփշուր արել հովանոցը` վնասվածքներ հասցնելով «Ժառանգության» պատգամավորներ Լարիսա Ալավերդյանին, Անահիտ Բախշյանին և Զարուհի Փոստանջյանին»: Նրանց, ինչպես նաև մի շարք քաղաքացիների ձեռքերը մնացել են հովանոցի երկաթների արանքում: Ոստիկանների խումբը ղեկավարել է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: «Հրահանգել է և իր հսկողության տակ իրականացրել է օպերացա»,- նշեց Ստեփան Սաֆարյանը: Տես` տեսանյութը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter