HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում ոստիկանությունն իրականացնում է «Կոլցո» օպերացիան

«Այսօր ընդամենը մի քանի ժամում ոստիկանության աշխատակիցները խախտել են Սահմանադրության 131 հոդվածը, օրենսդիր իշխանության նկատմամբ վերաբերմունքը, խոչնդոտել են պատգամավորների աշխատանքին, քաղաքացիների ազատ տեղաշարժին, մարդիկ այսօր առավոտյան չէին կարողանում աշխատանքի գնային, այստեղ բացահայտ կերպով տիկնոջ ավտոմեքենայի բանալին առեւանգվեց: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան պատասխանատվություն ստանձնեց, որ իր մոտ է: Ասում ենք` ցույց տուր ակտը, ասում է` չունեմ, ասում ենք` ցույց տուր տեսագրությունը, որովհետեւ տեսագրող մեքենան այստեղ կանգնած է, ասում է` չունենք, ասում ենք` դե էդ դեպքում վերադարձրեք բանալին կամ բերեք տուժող ոստիկանին, պարզվում է տուժող ոստիկան չկա: Որ թվարկես, թե ինչքան հանցագործություններ են կատարվել այսօր, Սայաթ-Նովա փողոցում այս առավոտ, երեւի քրեական օրենսգրքի ամբողջ հոդվածները լցվեն հենց  ոստիկանության գլխին,-հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ստեփան Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը առավոտյան ժամը 7-ից գտնվում են Գյումրիում, որպեսզի աջակցեն Երեւան մեկնող գյումրեցի վարորդներին` անարգել տեղ հասնելու, սակայն արդեն 30 րոպե անց իրենք են հայտնվել ոստիկանական շրջափակման մեջ: Որեւէ բացատրություն, թե ինչու է խոչընդոտվում վրացական համարանիշերով մեքենաների երթը դեպի Երեւան, ոստիկանությունն առայժմ չի տվել: Արդեն 5 ժամ է կաթվածահար է քաղաքի գլխավոր եւ տրանսպորտային միջոցների կողմից մշտապես ծանրաբեռնված Սայաթ-Նովա փողոցը: Կառավարության շենքի մոտ բողոքի իրենց ձայնը տեղ հասցնելու նպատակով վաղ առավոտյան այստեղ հավաքված մեքենաներն այդպես էլ կանգնած են մնացել պողոտայում: «Ես չեմ կարծում, որ սա 100 ոստիկանի ինքնագործունեություն է, անգամ ոստիկանապետի ինքնագործության արդյունք չէ: Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք, որ այս ամբողջը խրախուսված է, թույլատրված ու համակարգված է բարձրագույն մակարդակով: Չէր կարող հանկարծ միանգամից հանրապետության 2-րդ եւ 3-րդ խոշորագույն քաղաքներում կրկնվեր նույնատիպ «Կոլցո» օպերացիաներ,-նկատեց Ստեփան Սաֆարյանը,-այս տարի «Կոլցո» օպերացիայի 20 -ամյակն է, եւ երեւի ՀՀ իշխանությաններն ուզեցել են այսպես նշել այն եւ այս կերպ երեւի ուզեցել են հիշեցնել ժողովրդին, թե ումից պիտի նա պաշտպանվի: Սա մի բան է նշանակում, որ ինչ-որ մեկը լրջորեն մշակել է այս օպերացիան եւ իրականացնում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter