Գյուղացիական 14 հազար տնտեսություն անվճար սերմացու կստանա
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում գարու արտադրության զարգացման 2011թ. ծրագիրը, որի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերել և ներկրել գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։
Նկատելով, որ այսօրվա նիստը գյուղատնտեսական ուղղվածություն է ստանում` Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ սերմացուն գյուղացիներին է տրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ։
Սերմացուի տեսքով այդ օժանդակությունն ստանալու է 14 հազար գյուղացիական տնտեսություն։ Ծրագրի շնորհիվ զգալիորեն կընդլայնվեն մշակվող հողատարածությունները։ Չի բացառվում, որ պահանջարկի դեպքում ներկրվելիք սերմացուի քանակն ավելանա ևս հազար տոննայով։ Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի պետության հատկացրած միջոցները չփոշիանան, և գործընթացն իրականացվի պատշաճ վերահսկողությամբ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել